Քաղաքականություն

ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է ժամկետային զինծառայողի գործը

ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է ժամկետային զինծառայողի գործը

Հուլիսի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ:


Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել հոգեբուժական բաժանմունքում բուժվող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին ու բուժման ընթացքին, ինչպես նաև ուսումնասիրել շենքային պայմանները: Անահիտ Մանասյանն առանձնակի ընդգծում է հոգեբուժական բաժանմունքի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը:


Բուժանձնակազմի և հոսպիտալի ղեկավարության հետ քննարկվել են զինծառայողների բժշկական օգնության ու սպասարկման, ինչպես նաև հոգեբուժական բաժանմունքի աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը կարևորել է զինծառայողների՝ պատշաճ ու արժանապատիվ պայմաններում բուժօգնություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովումը։


Այցելության ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ։ Քննարկվել են բուժօգնության տրամադրմանը, կեցության պայմաններին, ինչպես նաև ծառայության ընթացքում ի հայտ եկած հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին վերաբերող հարցեր։ Նշենք, որ այցին մասնակցել է նաև ՄԻՊ աշխատակազմի բժիշկ-հոգեբույժը:


Այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական ցանցերում տարածված՝ ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին վերաբերող հարցերը: Պաշտպան Անահիտ Մանասյանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ և լսել նրան մտահոգող խնդիրները։ Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին ևս հասցեավորվում են ըստ իրավասության: Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո հրապարակման ենթակա տեղեկությունների առնչությամբ ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250