МИП-и ուշադրության կենտրոնում է ժամկետային զինծառայողի գործը
Հուլիսի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել հոգեբուժական բաժանմունքում բուժվող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին ու բուժման ընթացքին, ինչպես նաև ուսումնասիրել շենքային պայմանները:
Անահիտ Մանասյանն առանձնակի ընդգծում է հոգեբուժական բաժանմունքի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը: Բուժանձնակազմի և հոսպիտալի ղեկավարության հետ քննարկվել են զինծառայողների բժշկական օգնության ու սպասարկման, ինչպես նաև հոգեբուժական բաժանմունքի աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը կարևորել է զինծառայողների՝ պատշաճ ու արժանապատիվ պայմաններում բուժօգնություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովումը:
Այցելության ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ։ Քննարկվել են բուժօգնության տրամադրմանը, կեցության պայմաններին, ինչպես նաև ծառայության ընթացքում ի հայտ եկած հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին վերաբերող հարցեր։ Նշենք, որ այցին մասնակցել է նաև ՄԻՊ աշխատակազմի բժիշկ-հոգեբույժը:
Այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական ցանցերում տարածված՝ ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին վերաբերող հարցերը: Պաշտպան Անահիտ Մանասյանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ և լսել նրան մտահոգող խնդիրները։ Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը:
Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին ևս հասցեավորվում են ըստ իրավասության: Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո. Ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո հրապարակման ենթակա տեղեկությունների առնչությամբ ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ.
Նմանատիպ հոդվածներ
Странные звонки мы получаем: Роман Ерицяна
«Странные звонки мы получаем как я, так и наши сотрудники, которые ранее поддерживали граждан Арцаха в вопросах получени...
Как могут участвовать граждане Армении, находящиеся за границей, в парламентских выборах
Армения не откроет избирательные участки за границей во время парламентских выборов. Об этом в интервью ТАСС сообщила пр...
Каллас осудила покушение на Трампа
Глава европейской дипломатии Кая Каллас сделала заявление, осудив политическое насилие после стрельбы, произошедшей в пр...
Специалист расшифровал секретный разговор Трампа и Карла III
Газета Daily Mail сообщает, что эксперт по чтению по губам расшифровал разговор президента США Дональда Трампа и короля...