Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ այն համարելով անընդունելի
Իրանը մերժել է ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկը՝ այն գնահատելով որպես չափազանց կոշտ պահանջներ պարունակող։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նախազգուշացրել էր, որ եթե առաջարկը մերժվի, բանակցությունները կհամարվեն ձախողված, և ամերիկյան պատվիրակությունը կհեռանա բանակցություններից։ Ըստ պաշտոնյայի՝ հենց այդպես էլ տեղի է ունեցել։
Ղարիբաբադին նաև նշել է, որ Թեհրանը չի պնդել բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դա վկայում է «Իսլամական Հանրապետության արժանապատիվ դիվանագիտության» մասին։
Օմանում կայացած հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանը կրկին փակել էր Հորմուզի նեղուցը։ ԱՄՆ-ն պահանջել էր, որ բանակցությունների ավարտից առաջ բաց մնա հարավային այլընտրանքային երթուղին, սակայն Թեհրանը չի համաձայնել այդ պայմանին։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Իրանի ավելի քան 80 օբյեկտների՝ որպես պատասխան Հորմուզի նեղուցում տանկերների վրա իրականացված հարձակումներին։ Թիրախում էին հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադիոլոկացիոն կայանները և այլ ռազմական օբյեկտներ։
Իրանի ԶՈւ կենտրոնական «Խաթամ ալ-Անբիա» շտաբը դրանից հետո հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարվածներին կտա վճռական պատասխան։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...