15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո:
•«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ծանր վնասվածքների պատճառով մեկ տարեկան երեխա է մահացել:
•Մամուլի տեղեկություններով՝ Արաբկիրում վարչապետի հետ վիճած կնոջը հաստիքի կրճատման հիմքով ազատել են պոլիկլինիկայի աշխատանքից:
•Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել կալանավորված անձանց հետ:
•Եվրոպական միությունը և Գերմանիան նոր պատժամիջոցներ ու դիվանագիտական քայլեր են ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ ենթադրյալ վնասաբեր կիբերգործունեության պատճառով:
•Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրի չկատարման ողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը:
•ՆԱՍԱ-ի ղեկավարը ժամանել է Բայկոնուր տիեզերակայան՝ մասնակցելու դեպի Միջազգային տիեզերական կայան «Սոյուզ ՄՍ-29» տիեզերանավի արձակման միջոցառումներին:
Նմանատիպ հոդվածներ
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգա...
17:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ Երևան-Երասխ ճանապարհին. սոցցանցերի արգելք երեխաներին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բեռնատարի վթարի հետևանքով հզոր հրդ...
16:00 Լուրերը մեկ տողով. Տարհանումներ, հրկիզումներ և վրեժի կոչեր. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, ա...
19:00 Լուրերը մեկ տողով. Հեծանիվ վարելիս 12-ամյա երեխա է մահացել. Փարիզը պատել է շոգը, Մոսկվան՝ հորդառատ անձրևներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային Ոստիկանության» անունի...