20:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Բաքվի ապօրինի դատավարություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների հարցը և անդրադարձել ԵՄ-ին անդամակցության հնարավոր հանրաքվեի թեմային։
•Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է շուրջ 3,300 ընտանիք։
•Հայաստանում առաջարկվում է սահմանել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության, այդ թվում՝ հակակարկտային աշխատանքների իրականացման միասնական կարգ։
•Բաքվում ընթացող «դատական նիստում» դատախազները մեղադրանքներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս հայ բանտարկյալների դեմ։
•Ռուսաստանի նախագահի հրամանագրով երկրի Զինված ուժերի հաստիքային թվաքանակն ավելացվել է 25 հազարով՝ հասնելով ավելի քան 2.4 միլիոնի։
•Միջնորդները առաջընթաց են արձանագրել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները վերսկսելու և լայնամասշտաբ պատերազմը կանխելու փորձերում։
•Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ ինտենսիվ բանակցությունների մասին՝ ընդգծելով, որ դրանց ձախողման դեպքում կվերսկսվեն վճռական ռազմական գործողությունները։
•Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» միջազգային մրցաշարի հաղթող։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային...
17:00 Լուրերը մեկ տողով. Արտակարգ իրավիճակ՝ Ֆրանսիայում. ԱԹՍ-ների հարձակում Սաուդյան Արաբիայի վրա
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության 7,9 տոկոս աճ, հայտնել է Էկո...
16:00 Լուրերը մեկ տողով. Արարատում ողբերգական վթարի մասին, Զելենսկու զգուշացումը Իրանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Արարատում տեղի ունեցած ողբերգական վթարի և դրան հաջորդած հրդեհի գործով, որին...
15:00 Լուրերը մեկ տողով. Ապօրինի զինանոց Եղվարդում, ձերբակալություններ, զոհեր Ռոստովում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Եղվարդում իրավապահները հայտնաբերել են ապօրինի հրաձգարան և մեծ քանակությամբ...