Ուկրաինան ցանկանում է Մեծ Բրիտանիայում անօդաչուների խոշոր գործարան կառուցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում է նոր փուլ սկսել Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության մեջ՝ հատկապես պաշտպանական ոլորտում։
Sky News-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ ունեցել է շատ լավ հեռախոսազրույց և հույս ունի առաջիկայում անցկացնել արդյունավետ երկկողմ հանդիպում։
Նրա խոսքով՝ Կիևը ցանկանում է զարգացնել «Drone Deal»-ը և Մեծ Բրիտանիայում կառուցել մեծ գործարան՝ նոր տեխնոլոգիաների հիման վրա։
«Մենք պատրաստ ենք Մեծ Բրիտանիայի հետ կիսվել մեր ամբողջ փորձով։ Հույս ունեմ, որ Մեծ Բրիտանիան կանի նույնը»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ նոր նախագծերի համար անհրաժեշտ է երեք հիմնական բաղադրիչ՝ ֆինանսավորում, տեխնոլոգիաներ և ուսուցում։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է արտադրել բրիտանական Storm Shadow հրթիռներին նման զինատեսակներ, իսկ Մեծ Բրիտանիան հետաքրքրված է ուկրաինական անօդաչու տեխնոլոգիաներով, այդ թվում՝ ծովային դրոններով։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ կողմերը կարող են համագործակցել եվրոպական հակաբալիստիկ պաշտպանության համակարգ ստեղծելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...