Թուրքիան ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համար Էստոնիա կուղարկի 5 F-16 կործանիչ․ Hurriyet
Թուրքիան ՆԱՏՕ-ի՝ Բալթյան երկրների օդային տարածքի պարեկության (Baltic Air Policing) առաքելությանը մասնակցելու նպատակով Էստոնիա կուղարկի 5 F-16 կործանիչ և Թուրքիայի ռազմաօդային ուժերի 181-րդ էսկադրիլիայի 76 զինծառայող։ Այդ մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը։
«Այս առաքելությունը ռազմավարական մեծ նշանակություն ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության շրջանակում։ Այն կարևոր ներդրում կունենա Թուրքիայի զսպման կարողությունների ամրապնդման, դաշնակիցների ուժերի հետ փոխգործակցության և ռազմավարական ներուժի բարձրացման գործում», — Anadolu գործակալությանն ասել է Թուրքիայի ՌՕՈւ փոխգնդապետ Օզդեմիրը։
Hurriyet-ի տվյալներով՝ առաքելությունը կիրականացվի ռոտացիոն սկզբունքով՝ օգոստոսից մինչև նոյեմբեր, և նախատեսում է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքի պարեկություն, քանի որ այդ երկրները չունեն սեփական կործանիչներ։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն դիմել էր Թուրքիային՝ խնդրելով նախատեսվածից շուտ տրամադրել F-16 կործանիչներ Բալթյան երկրների օդային տարածքի պահպանության համար։ Ըստ հրապարակման՝ դաշինքը նախատեսում է իրականացնել հերթափոխ Էստոնիայում 2026 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր։
Նշվում է նաև, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը նախկինում մասնակցել են ՆԱՏՕ-ի նմանատիպ առաքելություններին՝ Լեհաստանում (2021 թ.) և Ռումինիայում (2023–2024 թթ.)։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...