Մեր ծրագրերի մասին խոսելը քո իրավասությունը չէ․ Պեսկովը՝ Զելենսկուն
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական առևտրային նավերը պաշտպանական միջոցներով լրացուցիչ համալրել հնարավոր չէ, քանի որ դա հակասում է միջազգային ծովային իրավունքին։
Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի համաձայն՝ առևտրային նավերը չեն կարող լինել զինված, հետևաբար դրանց վրա լրացուցիչ պաշտպանական կամ ռազմական սարքավորումներ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող։
«Գործում է միջազգային ծովային իրավունքը, որի համաձայն՝ միջազգային առևտրային նավերը չեն կարող լինել զինված, քանի որ դրանք առևտրային և կոմերցիոն նավեր են։ Հետևաբար, որևէ լրացուցիչ սարքավորում տեղադրելու մասին խոսք լինել չի կարող», - ասել է Պեսկովը։
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմը կարող է միջոցներ ձեռնարկել առևտրային նավերի պաշտպանության համար՝ հիշեցնելով, որ այդ մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պեսկովը նաև անդրադարձել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, թե՝ Իրանը և Հյուսիսային Կորեան մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նա նշել է, որ Զելենսկու իրավասության մեջ չի մտնում Ռուսաստանի՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողներին հատուկ ռազմական գործողությանը հնարավոր ներգրավելու ծրագրերի վերաբերյալ մեկնաբանություններ անելը։
Կրեմլի ներկայացուցչին ճեպազրույցի ընթացքում խնդրել են մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը, թե Ռուսաստանը, իբր, դիտարկում է հատուկ ռազմական գործողությանը մինչև 30 հազար հյուսիսկորեացի զինծառայող ներգրավելու հնարավորությունը։
Ի պատասխան՝ Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այդ պնդումները։
«Չեմ համարում անհրաժեշտ մեկնաբանել դրանք։ Զելենսկուն չէ խոսելու մեր ծրագրերի մասին», - հայտարարել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...