ԵՄ-ում չեն բացառում հրաժարվել Ռուսաստանի դեմ խոշոր պատժամիջոցների փաթեթներից․ FT
Եվրամիությունում քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մոտեցումը փոխելու հնարավորությունը այն բանից հետո, երբ Հունաստանը կասեցրեց նոր պատժամիջոցների փաթեթի ընդունումը։ Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
Պարբերականի տեղեկություններով՝ Բրյուսելում դիտարկվում է խոշոր պատժամիջոցների փաթեթներից հրաժարվելու և դրանց փոխարեն առանձին սահմանափակումներ կամ փոքր թեմատիկ բլոկներ ընդունելու տարբերակը։ Աղբյուրների գնահատմամբ՝ այդ մեխանիզմը թույլ կտա արագացնել նոր սահմանափակումների համաձայնեցումը և նվազեցնել առանձին երկրների կողմից վետոյի կիրառման հնարավորությունը։
Financial Times-ի տվյալներով՝ նախաձեռնությունն աջակցություն է ստանում ինչպես Եվրահանձնաժողովում, այնպես էլ Ռուսաստանի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում ունեցող ԵՄ անդամ պետությունների շրջանում։
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Եվրամիությունը հաստատել էր Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթը՝ սև ցուցակում ընդգրկելով 170 կազմակերպություն և 48 ֆիզիկական անձ։ Սահմանափակումներ են կիրառվել նաև 94 ռուսական բանկերի և խոշոր ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Մոսկվայի բորսայի (MOEX) և Ռուսաստանի ԿԲ նախագահի տեղակալ Միխայիլ Մամուտայի նկատմամբ։ Բացի այդ, ԵՄ-ն մինչև 2027 թվականի հուլիսի 15-ը պահպանել է ռուսական նավթի գնի առավելագույն շեմը՝ 44 դոլար մեկ բարելի դիմաց։
Նույն օրը Ռուսաստանը հայտարարել էր, որ կպատասխանի ԵՄ-ի նոր պատժամիջոցներին՝ ընդգծելով, որ դրանք կբարդացնեն նաև եվրոպական երկրների սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ նոր պատժամիջոցների փաթեթի դեմ էին հանդես եկել Հունաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Ավստրիան և Պորտուգալիան։ Մասնավորապես, Հունաստանը պահանջում էր պահպանել ռուսական հեղուկ բնական գազի (LNG) երրորդ երկրներ փոխադրման հնարավորությունը, իսկ Ավստրիան՝ ապաշրջափակել մոտ 2 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները՝ Raiffeisen Bank-ի նկատմամբ Ռուսաստանում կիրառված տուգանքը փոխհատուցելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...