«Ավելի քան 1 միլիարդ դրամ՝ անարդյունք աշխատանքի համար». Մարուքյանը
Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, որում վերջինս անդրադարձել է 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությանը՝ ներկայացնելով ամփոփ տվյալներ և գնահատականներ։
«Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել…
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ 8-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, աշխատավարձերից բացի, ստացել է մոտ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ) պարգևավճար։ Մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 107 մլն 440 հազար 920 դրամ։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար։ Որքան ավելի շատ են «պայքարել», այնքան Հայաստանն ավելի շատ է կորցրել, մինչդեռ նրանք այդ ընթացքում կանոնավոր կերպով հարստացել են։
Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարան մտնելուց առաջ էլ այդ ընդդիմությունը բոլորովին աղքատ չէր։
Նշված գումարների մեջ ներառված չէ նաև պատգամավորներին ամսական վճարվող 250 000 դրամը, որը նույնպես ստացել են հինգ տարի շարունակ։ Այսինքն՝ մոտավորապես ևս կես միլիարդ դրամ է հատկացվել «ընդդիմությանը»։ Սակայն մինչև ԱԺ մտնելը նրանք բողոքում էին, թե իբր նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավորները «անիմաստ» 50 հազար դրամ էին ստանում։
Վերջնահաշվարկում ստացվում է, որ հինգ տարվա ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը, աշխատավարձերը չհաշված, ավելի քան 1 միլիարդ դրամ է ստացել՝ պայքարի իմիտացիա ստեղծելու համար»,- գրել է Մարուքյանն իր ֆեսբուքյան էջում;
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...