53-ամյա տղամարդուն երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել
Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա մի կին և հայտնել, որ իր ամուսնուն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Գ․ Մ․-ին, 15 հոգով, իր երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին Գ․ Մ․-ն հայտնել է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Թաիրով գյուղի Լեոյի փողոցում իրեն են մոտեցել անհայտ անձինք՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններիս պահանջով նա նստել է ավտոմեքենան, որից հետո իրեն տեղափոխել են Լեոյի փողոցի հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ ծեծի են ենթարկել՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ․ Մ․-ին ծեծի ենթարկած անձինք են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Կարեն Ղ․-ն, 36-ամյա Շավարշ Փ․-ն և Երևանի բնակիչ, 30-ամյա Օնիկ Մ․-ն։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Կրակոցներ՝ բանակի քեֆի ժամանակ. 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակից
Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել...
Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. բացահայտվել է՝ ինչ է հայտնաբերվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ հուլիսի 14-ին կազմակերպված պաշտոնական ընդունելությ...