ՌԴ ԱՀԾ․ Բեռլինը մեկ տարվա ընթացքում կարող է ստեղծել սեփական միջուկային զենքը
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական փորձագետները գնահատում են՝ Գերմանիան մինչև մեկ տարվա ընթացքում կարող է ստեղծել սեփական միջուկային պայթուցիկ սարք։
ԱՀԾ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Բեռլինը կարող է մեկից երեք ամսվա ընթացքում ինքնուրույն արտադրել անհրաժեշտ ճեղքվող նյութը, իսկ մինչև մեկ տարվա ընթացքում՝ առանց իրական միջուկային փորձարկումների, ստեղծել գործող միջուկային պայթուցիկ սարք։
Գերատեսչության տվյալներով՝ Գերմանիայի ներկայիս իշխանությունները կարող են դիտարկել սեփական «միջուկային հովանոց» ստեղծելու հնարավորությունը՝ հաշվի առնելով երկրի ռազմականացման քաղաքականությունը և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ գերմանական բանակը կրկին Եվրոպայի ամենահզորը դարձնելու ծրագրերը։
ԱՀԾ-ն նաև պնդում է, որ այդ մտադրությունները մտահոգություն են առաջացնում Եվրոպայում և ՆԱՏՕ-ում։ Ըստ ծառայության՝ Գերմանիան ակտիվորեն զարգացնում է հատուկ նյութագիտության, հարվածային ալիքների ֆիզիկայի, ինչպես նաև միջուկային և նեյտրոնային ֆիզիկայի ոլորտները։
Հաղորդվում է, որ այդ աշխատանքներին ներգրավված են Գերմանիայի շուրջ 30 համալսարաններ և ռազմարդյունաբերական խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Rheinmetall AG, Diehl Stiftung GmbH, KNDS Group և Umarex GmbH։ ԱՀԾ-ի պնդմամբ՝ մշակվող նյութերն ու սարքավորումները պարբերաբար փորձարկվում են Գերմանիայի ցամաքային զորքերի զորավարժարաններում։
Հաղորդագրության վերջում ԱՀԾ-ն կոչ է անում հաշվի առնել նացիստական Գերմանիայում «հրաշք զենքի» (Wunderwaffe) ստեղծման պատմական փորձը։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ Der Spiegel-ը հայտնել էր, որ Ֆրանսիան Գերմանիային առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել միջուկային զսպման ծրագրի շուրջ։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է Փարիզում, իսկ ըստ հրապարակման՝ 2026 թվականի սեպտեմբերից գերմանացի զինվորականները կարող են որպես դիտորդներ մասնակցել ֆրանսիական միջուկային զորավարժություններին։
Նշենք, որ ԱՀծ-ի հայտարարությունում ներկայացված պնդումները հրապարակման պահին անկախ աղբյուրներով չեն հաստատվել։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։Համաժողովին մասնակցե...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղինԹուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-40...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...