Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի
Բրիտանական Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բերնեմը երկուշաբթի՝ հուլիսի 20-ին, պաշտոնապես փոխարինել է Քիր Սթարմերին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։
Այդ մասին հայտնում է «Եվրոպական ճշմարտություն» պարբերականը։
Այն բանից հետո, երբ թագավոր Չարլզ III-ը պաշտոնապես ընդունել է Քիր Սթարմերի հրաժարականը, Բերնեմը ժամանել է Բուքինգհեմյան պալատ, որտեղ միապետը նրան հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն։
Բուքինգհեմյան պալատի հաղորդմամբ՝ Բերնեմն ընդունել է թագավորի առաջարկը։
Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Բերնեմը, ով հայտնի էր «Հյուսիսի թագավոր» մականունով, վերջին տասը տարվա ընթացքում դարձել է Մեծ Բրիտանիայի յոթերորդ վարչապետը։
Քիր Սթարմերը, մինչ թագավոր Չարլզի հետ հանդիպումը, հանդես է եկել կարճ հրաժեշտի խոսքով՝ նշելով, որ պաշտոնը թողնում է ժպիտով։
Սպասվում է, որ թագավորի հետ հանդիպումից հետո Բերնեմը հանդես կգա վարչապետի կարգավիճակում իր առաջին ելույթով, որտեղ կներկայացնի «ավելի կայուն և պատասխանատու քաղաքականության» իր տեսլականը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Էնդի Բերնեմն ընտրվել էր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ։
Նմանատիպ հոդվածներ
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...