Շառլ Ազնավուրի «Les plus belles chansons» ժողովածուն Ֆրանսիայում «ոսկե» կարգավիճակ է ստացել
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Les plus belles chansons» («Ամենագեղեցիկ երգերը») ժողովածուն Ֆրանսիայում պաշտոնապես ստացել է «ոսկե» կարգավիճակ։
Ֆրանսիայի ձայնագրման ազգային սինդիկատը (SNEP) հավաստագրումը շնորհել է այն բանից հետո, երբ ալբոմը գերազանցել է վաճառքի 50 հազար համարժեք միավորի շեմը։ Այդ ցուցանիշում հաշվարկվում են ինչպես ֆիզիկական օրինակների վաճառքը և ներբեռնումները, այնպես էլ առցանց հարթակներում լսումները։
Barclay լեյբլի թողարկած ժողովածուն հասանելի է դարձել 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։ Թվային տարբերակում ընդգրկված է 43 ստեղծագործություն՝ շուրջ 2 ժամ 27 րոպե ընդհանուր տևողությամբ։
Ժողովածուում ներառված են Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործություններից «La Bohème»-ը, «Emmenez-moi»-ն, «Hier encore»-ը, «La Mamma»-ն, «She»-ն, «Il faut savoir»-ը և «For Me… Formidable»-ը։
Թողարկման շրջանակում ներկայացվել են նաև Ազնավուրի անձնական արխիվից հայտնաբերված նախկինում չհրապարակված ձայնագրություններ, այդ թվում՝ Ռեյ Չարլզի հետ 1970-ականների կեսերին ձայնագրված «La Mamma»-ն և Դալիդայի հետ կատարված «Quand on s’aime» զուգերգը։
Ալբոմի «ոսկե» կարգավիճակը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությունը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել Ֆրանսիայում։
Նմանատիպ հոդվածներ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսվածից շուտ․ քաղաքապետարան
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ: Այդ մասին հայտնում է Երևանի ք...
Դոլարը, եվրոն և ռուբլին էժանացել են, ոսկին՝ թանկացել
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի փոխարժե...
2026-ի օգոստոսը կարող է դառնալ ամենատաք օգոստոսը․ Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.«2026 թվականի օգոստոսը կարող է...
Առգրավվել է շուրջ 1,2 մլրդ դրամի թմրամիջոց․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությու...