Ալիևը քննադատել է Բայդենին և գովաբանել Թրամփին
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, երբ դեռ սենատոր էր, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնողներից մեկն էր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ IV Շուշիի գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։
«Երբ Բայդենը սենատոր էր, նա Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնողներից մեկն էր։ Տարածաշրջանի զարգացման վերաբերյալ նրա պատկերացումն այն էր, որ այն պետք է մասնատված լինի, ընկղմված հակամարտությունների մեջ, և այնտեղ պետք է տիրի առճակատում։ Իհարկե, նման պայմաններում ավելի հեշտ է հասնել առաջադրված նպատակներին»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլ մոտեցում ունի։
«Պարոն Թրամփն այլ բնավորություն ունի։ Նա ձգտում է խաղաղության և խաղաղությունը դիտարկում է որպես հնարավորություն։ Այսօր խաղաղությունն արդեն հաստատված է, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Այժմ չկա Ռուսաստանի նավթավերամշակման գործարան, որին չհասնի ուկրաինական զենքը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամփոփել է շաբաթվա ռազմական գործողությունների արդյունքները՝ հայտարարելով, որ ուկրա...