Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել․ կան զոհեր
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների, զոհերի ու վիրավորների մասին:
Մասնավորապես՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է գիշերն ուկրաինական ավելի քան 340 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:
Մոսկվայի մարզի երկնքում խոցվել է 81 ԱԹՍ: Պիոներսկի բնակավայրում անօդաչուի ընկնելու հետևանքով 3 մարդ զոհվել է, կան վիրավորներ: Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում և Մոժայսկում հարվածների տակ են հայտնվել բազմաբնակարան շենքեր, 2 մարդ վիրավորվել է: Եվս 1 զոհ և 2 վիրավոր կա Բելգորոդի մարզում:
Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել է, որ, ըստ Ուկրաինայի զինված ուժերի, Ստավրոպոլի երկրամասում թիրախավորվել է նավթաբազա, իսկ Ազովի ծովում՝ ևս 15 ռուսական նավ:
Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 3 կառավարվող ավիացիոն հրթիռ և 134 ԱԹՍ: Խերսոնում 2 մարդ է զոհվել, ևս 2 զոհ կա Զապորոժիեում: Օդեսայում կա 2 վիրավոր: Նաև Օդեսայի նավահանգստում ռուսական հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Տոգոյի դրոշով նավարկող բեռնանավում: Անձնակազմի 3 անդամ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ռուսական ուժերը թիրախավորել են քաղաքացիական օբյեկտներ: Նա շեշտել է, որ երկրին անհրաժեշտ է ավելի շատ օդային պաշտպանություն, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է դադարեցնել պատերազմը:
Բացի այդ՝ Զելենսկին նաև ընդգծել է Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշումն ավելացնելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի քաղաքներից մեկին
Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին:Ռուսաստանի Պենզայի մարզում ուկրաինական ան...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային գրոհ Վորոնեժի վրա․ Ուկրաինայի ԶՈՒ-ն հուժկու հարվածներ է հասցնում
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում արձանագրված են Վորոնեժի կիսահաղորդիչների արտադրության գործարանին հասցված հ...
Ռուսաստանն ու Չինաստանը օդ են բարձրացրել ռազմավարական ավիացիան․ ի՞նչ է սպասվում
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոս...