Ռուսաստանում քննարկում են ելքի վիզաների վերադարձնելու հնարավորությունը
DW-ի սյունակագիր Կոնստանտին Էգերտը կարծում է, որ ելքի վիզաների տրամադրման խորհրդային պրակտիկային վերադառնալու համար ռուսական կառավարությունն ունի առնվազն երեք պատճառ, և դա տրամաբանական որոշում է Պուտինի համար։
Ես կրկին վերցնում եմ իմ հին արտասահմանյան անձնագիրը, որի բորդո գույնի կազմին գրեթե ջնջված է խորհրդային զինանշանը։ Հենց առաջին էջում՝ 28-ամյա իմ լուսանկարով էջի շրջադարձից հետո, պատկերված է այն, ինչը ԽՍՀՄ քաղաքացու համար յուրատեսակ ձեռքբերում և կյանքի հաջողության խորհրդանիշ էր՝ ելքի վիզան։
Կապույտ դրոշմակնիքը փաստում է՝ «Ելք մինչև 01.01.1993 թ.», առկա է նաև կնիք և ստորագրություն։ Շատ լավ հիշում եմ, թե այն դնող պաշտոնյան ինչպես ինձ ասաց. «Այն ձեզ այլևս պետք չի գա»։ Եվ իրոք, անցավ շատ քիչ ժամանակ, և անկախություն ձեռք բերած Ռուսաստանի Դաշնությունը ազատվեց խորհրդային ևս մեկ ատավիզմից՝ երկրից ելքը դարձավ լիովին ազատ։ Շատ լավ հիշում եմ, թե մարդիկ այն ժամանակ ինչպես էին ուրախանում առանց վիզաների և թույլտվությունների բաժնի թույլտվության դեպի արտասահման անարգել ճանապարհորդելու հնարավորությամբ։
Իմ հին փաստաթղթով հիանալ ես որոշեցի այն բանից հետո, երբ կարդացի ելքի վիզաների տրամադրման պրակտիկան վերադարձնելու Կրեմլի մտադրության մասին։ Այս լուրն ինձ բոլորովին չզարմացրեց։ Ռուս արտագաղթյալների թվից որոշ մեկնաբաններ ծաղրեցին այս տեղեկությունը՝ իբր ԱԴԾ-ն վերահսկում է սահմանով անցումը համակարգչային ցանցի օգնությամբ, և նրանք, ում իշխանությունը չի ցանկանում բաց թողնել, այդպես էլ բաց չեն թողնի։ Ստացվում է՝ ելքի վիզաները ռուսական ռեժիմին պետք չեն։
Իմ կարծիքով, նման քայլը, ընդհակառակը, լիովին տրամաբանական է։ Նախ, եթե Պուտինը որոշի համընդհանուր կամ նույնիսկ մասնակի զորահավաք անցկացնել, ելքի վիզաները շատ պետքական կլինեն նրա բռնաճնշումների ծառայություններին՝ Ռուսաստանից զանգվածային փախուստը կանխելու համար, ինչպես դա արդեն եղավ 2022 թվականին։ Հատկապես անվիզա երկրներ։ Դրա համար ստիպված կլինեն չեղարկել «ներքին անձնագրով» ելքը այնպիսի պետություններ, ինչպիսիք են Հայաստանը և Ղազախստանը։ Եթե Մոսկվան որևէ քայլ անի այս ուղղությամբ, ապա դա կդառնա գալիք զորահավաքի ամենահավաստի նշանը։
Նմանատիպ հոդվածներ
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...