Ռուսաստանի երեք օդանավակայաններում 55 չվերթ է ուշանում
Կրասնոդարի, Սոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ընդհանուր առմամբ 55 չվերթի ժամանումն ու մեկնումն է ուշանում, ինչի մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով առցանց չվացուցակի տվյալները։
Սոչիի օդանավակայանում ուշանում է 14 չվերթի մեկնում, որոնցից հինգը դեպի Մոսկվա է, իսկ մեկական չվերթ՝ դեպի Նիժնի Նովգորոդ, Չելյաբինսկ, Նիժնեվարտովսկ, Կազան, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Նիժնեկամսկ և Եկատերինբուրգ։ Դրանից բացի, այստեղ հետաձգվել է ևս 27 չվերթի ժամանում՝ վեցը Մոսկվայից, երկուական՝ Սամարայից, Եկատերինբուրգից, Ուֆայից, Չելյաբինսկից, Նովոսիբիրսկից ու Սուրգուտից, ինչպես նաև մեկական չվերթ՝ Պերմից, Օմսկից, Տյումենից, Թբիլիսիից (Վրաստան), Բառնաուլից, Բաթումիից (Վրաստան), Կազանից, Նիժնի Նովգորոդից ու Սանկտ Պետերբուրգից։
Գելենջիկի օդանավակայանում արձանագրվել է յոթ հետաձգված չվերթ. երկու մեկնում դեպի Մոսկվա ու Սամարա, և հինգ ժամանում՝ Մոսկվայից (երկու), Սամարայից, Ուֆայից ու Տյումենից։ Կրասնոդարի օդանավակայանում նույնպես յոթ չվերթ է ուշանում, որոնց թվում են երեք մեկնում դեպի Անթալիա, Սուրգուտ ու Կազան, ինչպես նաև չորս ժամանում Սուրգուտից, Նովոսիբիրսկից, Կազանից ու Անթալիայից։ Շաբաթ առավոտյան թռիչքների անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Ռոսավիացիան» սահմանափակումներ էր կիրառել Սոչիի օդանավակայանում։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...