Ռուս-ուկրաինական հակամարտությունում բեկման մասին խոսելը վաղաժամ է
Չնայած ճակատում Ռուսաստանի հարձակման դանդաղմանը և ռուսական թիկունքին հասցվող ուկրաինական հարվածների աճող արդյունավետությանը, պատերազմում բեկման մասին խոսելը դեռևս վաղաժամ է, գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականը նշում է, որ Մոսկվան նախկինի պես պահպանում է կարևոր առավելություններ, առաջին հերթին՝ բալիստիկ հրթիռների կիրառման հարցում, իսկ Ուկրաինան շարունակում է կախված մնալ Patriot համակարգերի արևմտյան մատակարարումներից։
Թերթը մեջբերում է նաև Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Զալուժնիի կարծիքը, որը համարում է, որ ներկայիս իրավիճակն ավելի շուտ «հնարավորությունների փոխադարձ կրճատում է, քան կողմերից մեկի վճռական հաղթանակի տանող ուղի։
Միևնույն ժամանակ, WSJ-ի գնահատմամբ, Ռուսաստանի հյուծման ռազմավարությունը սկսում է ձախողվել: ՌԴ հարձակումը դանդաղել է, իսկ լոգիստիկային ու նավթավերամշակման գործարաններին դրոններով հասցվող ուկրաինական հարվածները մեծ վնաս են հասցնում ՌԴ-ին։
Սպիտակ տան աղբյուրները պնդում են, որ Թրամփը կանոնավոր կերպով ստանում է հետախուզական ամփոփագրեր ուկրաինական նոր հարվածների մասին և «տպավորված է» դրանց արդյունավետությամբ։ Բացի այդ, ամերիկացի պաշտոնյաները նշում են պատերազմից ռուսական հասարակության հոգնածության աճ։ Նրանց խոսքով՝ հենց դրանով է բացատրվում վերջին շրջանում Ուկրաինայի նկատմամբ Թրամփի ավելի բարյացակամ հռետորաբանությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի օբյեկտներին
ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի օբյեկտներին:Press TV-ի տվյալներով՝ պայթյուններ են լսվել Բուշերում և Ասալույեու...
Իրանը հարվածների շարք է սկսել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ
Իրանը հարվածների շարք է սկսել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ, հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը:&...
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը՝ 1 շաբաթում հանրապետությանը ԱՄՆ-ի հարվածների երրորդ շարքի ֆոնին: Այն փակ կմնա մինչև...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...