Իրանը հարվածների շարք է սկսել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ
Իրանը հարվածների շարք է սկսել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ, հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը:
Կատարի պաշտպանության նախարարությունը զեկուցել է հրթիռային հարձակման մասին: Երկրի մայրաքաղաք Դոհայում հնչել են պայթյուններ, միացել է օդային տագնապի ազդանշանը:
Անօդաչու թռչող սարքերի և հրթիռների գրոհի հետմղման մասին հայտարարել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը:
Օդային տագնապ է հայտարարվել նաև Բահրեյնում:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանում արքայազն Հասանի ավիաբազայում հրամանատարական կենտրոնի և դրոնների համար նախատեսված անգարների ոչնչացման մասին:
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը փակ է «մինչև տարածաշրջանում ԱՄՆ միջամտության ավարտը»։ Իրանը նաև նախազգուշական կրակոցներ է արձակել Հորմուզի նեղուցը հատել փորձող նավի ուղղությամբ։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանը հարվածել է բեռնատար նավին: Ի պատասխան՝ ամերիկյան կողմը հարվածների շարք է սկսել Իրանի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի օբյեկտներին
ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի օբյեկտներին: Press TV-ի տվյալներով՝ պայթյուններ են լսվել Բուշերում և Ասալույեո...
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը՝ 1 շաբաթում հանրապետությանը ԱՄՆ-ի հարվածների երրորդ շարքի ֆոնին: Այն փակ կմնա մինչև տարած...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...