Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված Ս-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին
Թուրքիան Ռուսաստանից ձեռք բերած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին։ Թուրքական իշխանամետ Hürriyet թերթի այս հրապարակման մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Ս-400-ները վաճառվել են երրորդ երկրի։ Գործարքի մասին կհայտարարվի այսօր։ Համակարգերն ուղարկվում են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ աշխատանքներ էին տարվում որոշ խնդիրների կարգավորման ուղղությամբ, և հաղորդվում է, որ դրանք լուծվել են մինչև կեսգիշեր։ Ոմանք նշում են Արաբական Միացյալ Էմիրությունները, մյուսները՝ Կատարը, սակայն ճիշտ կլինի սպասել պաշտոնական հայտարարությանը», – գրել է թերթի մեկնաբան Աբդուլքադիր Սելվին։
Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն արձագանքել հրապարակմանը։
Դրանից մեկ օր առաջ նույն Hürriyet-ը գրել էր, որ Անկարան փորձում է գտնել իրավական լուծում, որը կբավարարի ԱՄՆ-ին և թույլ կտա դուրս գալ CAATSA ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից, ինչպես նաև վերադառնալ F-35 կործանիչների արտադրության ծրագրին։ Այդ նպատակով քննարկվում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին վաճառելու տարբերակը։ Oksijen թերթն իր հերթին որպես հավանական գնորդ նշել է Արաբական Միացյալ Էմիրությունները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո վստահություն էր հայտնել, որ Անկարան կվերադառնա F-35 ծրագրին։ Թրամփը, սակայն, հայտարարել էր, որ այդ հարցով դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից գնել էր Ս-400 հակաօդային պաշտպանության չորս դիվիզիոն՝ շուրջ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտնել էր, որ մատակարարման պայմանագիրը լիովին կատարվել է։ Այդ գործարքից հետո ԱՄՆ-ն Թուրքիային բացառեց F-35 կործանիչների ծրագրից։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...