Կրեմլը արձագանքել է Թուրքիայի կողմից ռուսական զենքի հնարավոր վերավաճառքին
Պեսկով․ Մոսկվան Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի վերավաճառքի հարցով շփումներ է ունեցել Անկարայի հետ։
Մոսկվայի և Անկարայի միջև քննարկումներ են տեղի ունեցել Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր վերավաճառքի վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս թեման չափազանց զգայուն ոլորտին է վերաբերում։ Մենք այդ հարցով շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է Թուրքիայի հետ երկխոսությունն այս հարցի շուրջ։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիան կարող է Ռուսաստանից ձեռք բերած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին՝ Արաբական Միացյալ Էմիրություններին կամ Կատարին։ Միևնույն ժամանակ, հնարավոր գործարքի վերաբերյալ պաշտոնական հաստատում չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...