Euractiv․ ՌԴ-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է չանցնել
Եվրամիության անդամ երկրները զգալիորեն մեղմացրել են Ռուսաստանի դեմ նախատեսվող 21-րդ պատժամիջոցների փաթեթը, որը նախատեսվում է քննարկել և, հնարավոր է, հաստատել ուրբաթ օրը։
Ինչպես հայտնում է Euractiv-ը, երկար բանակցությունների արդյունքում փաթեթից հանվել կամ թուլացվել են ամենախիստ առաջարկները, այդ թվում՝ ռուս զինվորների մուտքի սահմանափակումներն ու էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք միջոցառումներ։
Մասնավորապես, Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի ճնշման ներքո հրաժարվել են ռուս նախկին զինծառայողների նկատմամբ համընդհանուր վիզային արգելք սահմանելու գաղափարից։ Այժմ առաջարկվում է սահմանափակում կիրառել միայն կարճաժամկետ վիզաների դեպքում և միայն այն անձանց նկատմամբ, որոնք անմիջականորեն մասնակցել են մարտական գործողություններին կամ ռազմական օպերացիաներին։ Միաժամանակ, ըստ Euractiv-ի տեսած դիվանագիտական զեկույցի, 2025 թվականին Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրված ԵՄ վիզաների թիվն աճել է 10,2%-ով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ ամենաշատ վիզաները տրամադրել են Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան։
Էներգետիկ ոլորտում ևս փոխզիջումներ են քննարկվում։ ԵՄ-ն մտադիր է սառեցնել ռուսական նավթի գործող գնային շեմը, սակայն դեռ համաձայնություն չկա՝ դա կկատարվի վեց, թե երեք ամսով։ Հունաստանը, իր հերթին, պահանջում է պահպանել ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) փոխադրման հնարավորությունը ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ՝ իր աջակցությունը կապելով այդ զիջման հետ։ Միաժամանակ, անդամ երկրները համաձայնել են արգելել Ռուսաստանին LNG տեղափոխող տանկեր վաճառելը։
Բացի այդ, թուլացվել են ռուսական ձկան արտահանման սահմանափակումները․ Գերմանիան, ամենայն հավանականությամբ, կշարունակի սիգաձկան (haddock) ներկրումը, իսկ Լեհաստանն ու Պորտուգալիան կստանան բացառություններ համապատասխանաբար պոլոքի (pollock) և ձողաձկան (cod) ներկրման հարցում։ Բուլղարիայի առարկությունների պատճառով էլ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ըստ ամենայնի, կհեռացվի պատժամիջոցների ցանկից։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...