ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում․ պահանջը մնում է անփոփոխ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանական կուլիսներում մտահոգված քննարկում են Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը։ Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում անցկացված միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու մեկնած Նիկոլ Փաշինյանը, որն ինքն էր նախաձեռնել այդ այցը, մեր տեղեկություններով, չի կարողացել համոզել Մոսկվային եւ կատարել իր հրապարակային խոստումը` լուծել արտահանումների հարցը:
«Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ նա խրոխտ խոստանում էր, թե կգնա Մոսկվա, եւ մի քանի օրում բոլոր հարցերն իրենց տեղը կընկնեն։ Փաշինյանը գնաց Մոսկվա, սակայն որեւէ հարց, հատկապես արտահանումների հետ կապված, լուծում չի ստացել: Ռուսական կողմը սառնասրտորեն լսել է նրան եւ կրկնել նախորդ պատասխանները` ձեր ապրանքները չեն համապատասխանում մեր շուկային: Մինչդեռ իրականում պարզ է, որ Փաշինյանին մղում են՝ հստակ ընտրություն կատարել ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ։ Նրանց անգամ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը չի հետաքրքրում: Պահանջը մեկն է` հրաժարվել ԹՐԻՓՓ-ից եւ «ԵՄ-ի հետ խաղեր չտալ»»,- ասվում է հոդվածում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...