ՌԴ-ի արգելքից հետո՝ Հայաստանը կմնա Ադրբեջանի բենզինի հույսին․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ռուսաստանը լիակատար արգելք է սահմանել դիզելային վառելիքի արտահանման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, նշելով, որ որոշումը պայմանավորված է ներքին շուկա մատակարարումները մեծացնելու համար։ Այս որոշումը, ըստ էության, նշանավորեց Ռուսաստանում գարնան վերջից և ամռան սկզբից սրվող լվառելիքային լուրջ ճգնաժամի գագաթնակետը: Նախկինում Ռուսաստանը արգելք էր դրել դիզելային վառելիքի արտահանման վրա ոչ արտադրողների համար, սակայն այժմ Ռուսաստանը լիակատար արգելք է դրել դիզելային վառելիքի արտահանման վրա շուկայի բոլոր մասնակիցների համար։
Հունիսի 29-ին էլ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ամբողջությամբ արգելում է երկրից բենզինի և կերոսինի արտահանումը։
Վերջին շրջանում Ուկրաինան պարբերաբար հարվածներ է հասցնում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին երկրի տարբեր հատվածներում, ինչի հետևանքով երկրում բենզինի, դիզվառելիքի ներքին մատակարարումների խնդիրներ են առաջացել։
Բնական է, որ դիզվառելիքի արտահանման արգելքը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանում, քանի որ Ռուսաստանն այդ ոլորտում մեր երկրի համար առանցքային մատակարար է։ Իհարկե, իբրև այլընտրանք, Հայաստանը կարող է օգտվել Իրանի ծառայություններից։
Հայտնի է նաև, որ Ադրբեջանից Հայաստան արտահանվում են նավթամթերքներ։ Մինչ օրս այս երկիր է մատակարարվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին»,- ասվում է հոդվածում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...