ՌԴ այցից հետո` Փաշինյանը հայտարարություն է արել․ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ, բարեկամական քննարկում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ կատարած այցին և այդ շրջանակում վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը:
«Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածությունների մանրամասները չեմ կիսի այս պահին՝ սպասելով, որ դրանք իրականություն դառնան, որպեսզի դուք բոլորդ տեսնեք»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Եկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ընտրություններից հետո կարևոր է քննարկել հարաբերությունների օրակարգն ու լուծումներ գտնել առկա խնդիրների վերաբերյալ՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Միշուստինն էլ ընդգծել է երկկողմ տնտեսական, ներդրումային, մշակութային և միջտարածաշրջանային կապերի խորացման կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...