Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջաններին
Ռուսական ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների։ Պայթյուններ են լսվել Կիևում և Խարկովում, հայտնում են տեղական իշխանությունները։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում երկու մարդ է տուժել, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Քաղաքում օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայի օդուժը հայտնել է, որ հյուսիսից Կիևի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռ է արձակվել։
Կլիչկոյի տվյալներով՝ Դեսնյանսկի շրջանում հրթիռի հարվածից պահեստային տարածքներ են այրվել, իսկ Սվյատոշինսկի շրջանում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում։
Խարկովում, քաղաքապետ Իգոր Տերեխովի փոխանցմամբ, վնասվել է ավելի քան 20 առանձնատուն, եկեղեցու պատուհաններ, փողոցային լուսավորության ցանց և հինգ մեքենա։ Նախնական տվյալներով՝ քաղաքում ևս երկու մարդ է տուժել։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ գիշերային հարձակումը Կիևի, Խարկովի և երկրի կենտրոնական ու արևելյան այլ շրջանների ուղղությամբ շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...