Քաղաքականություն

Ռուսական լրատվամիջոցները` Ծառուկյանի կալանավորման մասին

Ռուսական լրատվամիջոցները` Ծառուկյանի կալանավորման մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանին կալանավորել է երկու ամսով։ Որոշումը կայացրել էր դատավոր Գարիկ Աբելյանը։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման» մեջ։ 


Նախքան դա․ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։


​Այս իրադարձությունները մեծ արձագանք են գտել նաև ռուսական առաջատար լրատվամիջոցներում, որոնք կատարվածի մեջ հստակ քաղաքական ենթատեքստ են տեսնում։


​«Коммерсантъ». Իրավական մենամարտ և անձեռնմխելիության հարց


«​Ռուսական պարբերականը հիշեցնում է, որ այս դիմակայությունը նոր փուլ է թևակոխել դեռ հունիսին, երբ Ծառուկյանը դատական հայց ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իշխանության պատասխանը չուշացավ.


Ամսվա վերջին ՀՀ դատախազությունը դիմեց ԿԸՀ-ին՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Ավելի վաղ ընդդիմադիր գործչի նկատմամբ արդեն իսկ քրեական գործ էր հարուցվել՝ հարկերից խուսափելու մեղադրանքով»։


«ВФокусе Mail». Փաշինյանի նախընտրական սպառնալիքներն ու «լեգիտիմ իրավունքը»


​Լրատվամիջոցն ավելի կոշտ շեշտադրումներ է անում՝ հետադարձ հայացք նետելով վարչապետի նախկին հայտարարություններին. «Նիկոլ Փաշինյանը դեռ ընտրություններից առաջ բացահայտ խոսում էր «եռագլուխ ընդդիմության» (Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան) «գլուխները կտրելու» ծրագրերի մասին»։


​Ըստ աղբյուրի՝ ընտրություններից հետո վարչապետն արդեն «լեգիտիմ իրավունք» որակեց խորհրդարան անցած ընդդիմությանը քաղաքական գործունեության հնարավորություններից զրկելը։ Արդյունքում՝ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո երկրում սկսվեցին ընդդիմադիր գործիչների զանգվածային ձերբակալություններ ու խուզարկություններ։


«Հատկանշական է ժամանակագրությունը. Ծառուկյանի և նրա բիզնես կայսրության դեմ ուղղված այս կտրուկ գործողությունները մեկնարկեցին այն բանից անմիջապես հետո, երբ ընդդիմադիր 5 ուժեր հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ազդարարելով պայքարը շարունակելու իրենց վճռականության մասին»,- գրում է պարբերականը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250