Գագիկ Ծառուկյանին տեղեկացրել եմ էգ առյուծի անկման մասին, շատ ծանր է տարել․ Factor TV
Գագիկ Ծառուկյանին տեղեկացրել եմ էգ առյուծի անկման մասին, շատ ծանր է տարել և վրդովված էր: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշել է փաստաբան Էմին Խաչատրյանը։
Հարցին՝ տեղի ունեցածի հետ կապված իրավական գործընթացներ սկսելո՞ւ են, Խաչատրյանը պատասխանել է․
«Արդեն հասարակական պարսավանքը սկսվել է, հետագայում մնացածի մասին կիրազեկվեք»։
Նրա խոսքով՝ առանձնատնից կենդանիների տեղափոխման ժամանակ Ծառուկյանը տարածքում չի գտնվել, տանը խուզարկություն էր ընթանում, և նրա ազատ տեղաշարժը սահմանափակված էր։
«Իրենք մասնագետներ էին բերել, տեղափոխեցին, և արդյունքը տեսանք»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Կենդանաբանական այգուց հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված էգ առյուծը, «պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով քնեցումից չի արթնացել, և դա արձանագրված է հերձման ակտով»։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։ Բացի այդ, նա անցնում է նաև վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով։ Հենց այդ առիթով էլ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել էին տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...