Կալուգացիները հայտարարեցին՝ վերցնում են պատգամավորական մանդատները. դա նրանց չի փրկելու. Ռուբինյան
Կալուգացիները հայտարարեցին, որ վերցնում են պատգամավորական մանդատները և գալու են Ազգային ժողով։ Հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
«Դա նրանց չի փրկելու․ բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառատուները, հանցագործները, կոռուպցիոներները, և պարզապես տարբեր կալիբրի գործակալները պատժվելու են, կրելու են իրենց պատիժը մինչև վերջին մարդը։
Իսկ բոլոր նրանք, ովքեր այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել և հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները՝ նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում ԱԺ-ում և քաղաքականապես ոչնչացնելու ենք՝ մինչև վերջին մարդը։ Սպասում ենք», - ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...