Որևէ անակնկալ տեղի չունեցավ. Արփինե Հովհաննիսյանի արձագանքը` ՍԴ որոշմանը
Կարծում եմ՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները: Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Սահմանադրական դատարանը չփոխեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը․ ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ:
Կարծում եմ՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները։ Իշխանության համար՝ որովհետև ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ, և որևէ անակնկալ տեղի չունեցավ։
Ընդդիմության համար՝ որովհետև հենց այսպիսի որոշում էին կանխատեսում։ Ավելին, մինչև դրա հրապարակումն արդեն հասցրել էին հրապարակային գնահատականներ տալ և հայտարարել, որ պատրաստվում են գնալ խորհրդարան: Այսինքն՝ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված էր (է), իսկ Սահմանադրական դատարան դիմելն ու կայացված ակտը ընդամենը նախապես ընտրված քաղաքական ուղեգիծը հիմնավորելու կանխատեսելի ֆոն էին: Ստատուսներ` առ պայքարի շարունակություն, քվեի գողություն և նման խոսույթ:
Հասարակության սպասումներն էլ, «արդարացան»։ Պարզապես որովհետև…. հանրային լայն զանգվածները վաղուց որևէ սպասում չունեն։ Հանրային անտարբերությունն ու փողոցային սպասման բացակայությունը` ապացույցներից մեկն է»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...