Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և հայ ժողովրդին
Իրանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Խամենեիի և վերջին հակամարտության մյուս զոհերի սպանությունից հետո Հայաստանի կառավարության ու ժողովրդի ցուցաբերած աջակցության և ցավակցությունների համար։
Նախագահ Փեզեշքիանը նշել է, որ ցավակցական ուղերձները վկայում են երկու հարևան պետությունների միջև առկա պատմական խորը կապերի և բարեկամության մասին։ Նա Իրան-Հայաստան հարաբերությունները որակել է որպես բարիդրացիության, փոխադարձ հարգանքի ու ընդհանուր շահերի վրա հիմնված փոխհարաբերություններ՝ շեշտելով, որ կողմերը հետևողականորեն զարգացրել են կառուցողական գործակցությունը տարբեր բնագավառներում։ Փեզեշքիանն ընդգծել է նաև, որ Թեհրանի և Երևանի միջև փոխհարաբերությունները պետք է առաջնորդվեն երկու երկրների անկախ կամքով ու զերծ մնան արտաքին միջամտությունից։ Նրա խոսքով՝ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հաճախ ոչ թե լուծում, այլ բարդացնում է տարածաշրջանի մարտահրավերները։ Վերահաստատելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ նախագահը կարևորել է բոլոր պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգումը և նշել, որ Թեհրանը նախապատվությունը տալիս է վեճերը դիվանագիտության ու երկխոսության միջոցով հարթելուն։
Վարչապետ Փաշինյանն իր հերթին ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին ու կառավարությանը՝ մտաբերելով նահատակ առաջնորդի հետ ունեցած իր հանդիպումները։ Նա վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է Իրանի հետ բարեկամական հարաբերություններին և հայտարարել, որ Երևանը երբեք չի ներգրավվի որևէ նախաձեռնության մեջ, որը կարող է հակասել Իրանի ազգային շահերին կամ անվտանգությանը։ Նա նաև հավելել է, որ երկկողմ հարաբերությունները ներկայումս գտնվում են Հայաստանի անկախացումից ի վեր իրենց ամենաուժեղ մակարդակում։ Հիշեցնենք, որ Փաշինյանը նախորդ օրն աշխատանքային այցով մեկնել էր Իրան, որտեղ մասնակցել էր ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...