Իսրայելում կարող են արգելել բարձրախոսներով ազանը
Իսրայելի խորհրդարանը նախնական ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով արգելվում է մզկիթների բարձրախոսներով մահմեդական աղոթքի կանչի՝ ազանի հեռարձակումը:
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 120-տեղանոց Քնեսեթում նախագծին կողմ է քվեարկել 50 պատգամավոր, իսկ դեմ՝ 36-ը։ Որպեսզի օրինագիծն ուժի մեջ մտնի և դառնա օրենք, այն պետք է հաջողությամբ անցնի ևս երեք ընթերցում։
Ինչպես նշում է «Israel Hayom»-ը, տվյալ օրենսդրական նախաձեռնության նպատակն է խստացնել միջոցները նման երևույթի դեմ, որը փաստաթղթի տեքստում բնորոշվում է որպես «աղմուկ մզկիթներից»։
«Channel 14» հեռուստաալիքի տվյալներով՝ մզկիթներից այսուհետ կպահանջվի հատուկ թույլտվություն ձեռք բերել բարձրախոսների համակարգեր շահագործելու համար։ Ավելին, ոչ մի ձայնային համակարգ հնարավոր չի լինի տեղադրել կամ կիրառել մզկիթներում առանց նախնական վավերացման։ Միևնույն ժամանակ, ոստիկանությանը իրավունք է վերապահվելու մուտք գործել համապատասխան տարածքներ՝ խախտում համարվող գործողությունները կանխարգելելու, ինչպես նաև վարչական տուգանքներ սահմանելու նպատակով։
Ազանը մզկիթներից հնչում է օրական հինգ անգամ, ինչի միջոցով մահմեդականները տեղեկացվում են աղոթքի ժամի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...