«Հայաքվե»-ն` ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման մասին
Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, որի ամբողջ կազմը փաստացի նշանակված է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից և գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում: Այս մասին հայտնում է «Հայաքվե»-ն:
«Մասնավորապես, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հակասահմանադրական որոշումը` երեք տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչը կանխամտածված հանցագործության տպավորություն էր ստեղծում:
Փաստում ենք, որ Սահմանադրական դատարանը, տուրք տալով աշխարհաքաղաքական ազդեցություններին, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը: Սա հարված է ՀՀ պետականության հիմքերին, քանի որ լրջագույն կասկածի տակ է դրվում ընտրությունների ինստիտուտը` որպես ժողովրդի իշխանությունը ձևավորելու և իրացնելու միջոց:
Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանը դարձավ վարչախմբի կողմից իշխանության բռնազավթման գործընթացի վերջին օղակը: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է ժողովրդի իշխանության ուզուրպացիայի այս դրսևորումը և հայտարարում, որ շարունակելու է պայքարել երկրում սահմանադրականության վերականգնման և ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության համար:
Այս հանցագործությանը մասնակից բոլոր պաշտոնյաները, վաղ թե ուշ, անհատական պատասխանատվություն են կրելու օրենքի ամենայն խստությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...