Ղալիբաֆը կոշտ պատասխան է տվել Թրամփի հայտարարությանը
Իրանի խորհրդարանի ղեկավար և գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանցիների վերաբերյալ արված անհիմն հայտարարություններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Միացյալ Նահանգների միլիոնավոր բնակիչների թերսնման խնդրին։
Ղալիբաֆը X սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Պատկերացրեք, որ ձեր շուրջը քառասուն միլիոնից ավելի սեփական քաղաքացիներ ստանում են պարենային կտրոններ, և միաժամանակ դուք մեկ այլ ազգի սոված եք անվանում»։ Իրանցի պաշտոնյայի ձևակերպմամբ՝ նմանատիպ արտահայտությունները ոչ թե սովորական հայտարարություններ են, այլ սեփական ներքին խնդիրները մեկ այլ պետության վերագրելու և հանրությանը մոլորեցնելու փորձ՝ «պրոյեկցիա»։ Խորհրդարանի խոսնակը նաև ընդգծել է, որ Իրանն ինքնուրույն է տնօրինում սեփական միջոցները, և հորդորել է ԱՄՆ իշխանություններին զբաղվել իրենց երկրում առկա թերսնման խնդրով։ «Ձեր խորհուրդները պահեք SNAP-ի համար։ Մեր ակտիվները մեր որոշումներն են։ Զբաղվեք ձեր երկրում թերսնման մակարդակով», - նշել է նա։