ԱՄՆ-ն 50%-անոց մաքսատուրքեր է սահմանել Կանադայի ապրանքների մի մասի համար
ԱՄՆ-ի կողմից կանադական ապրանքների մի մասի նկատմամբ 50 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանումը կազդի շուրջ 20 միլիարդ դոլարի արտահանման վրա:
Associated Press-ի փոխանցմամբ՝ սահմանված մաքսատուրքերը վերաբերում են ԱՄՆ կանադական արտահանման մոտ 5%-ին։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ սեփական աշխատողներին և ձեռնարկությունները պաշտպանելու նպատակով պատասխան քայլեր կձեռնարկվեն «ճշգրիտ մեկ դոլարի ճշտությամբ»։
Չնայած երկու հարևան երկրների միջև տասնամյակներ շարունակ եղել են առևտրային վեճեր, երբ ԱՄՆ-ն փորձում էր սահմանափակել Կանադայից փայտանյութի Ներմուծումը, իսկ Կանադան՝ ամերիկյան կաթնամթերքը, Կանադան շարունակում էր մնալ ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներից մեկը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում։ Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի ներկայիս քաղաքականության պատճառով Կանադայի վարչապետը նշել է, որ Ամերիկան փոխվել է, և երկրները չեն վերադառնա նախկին հարաբերություններին։ Սրան նպաստել են ոչ միայն ԱՄՆ-ի մաքսատուրքային քաղաքականությունը, այլև Թրամփի բազմաթիվ հայտարարություններն այն մասին, թե Կանադան պետք է դարձնել «51-րդ նահանգ»։
Հուլիսի 21-ին Կանադայում մեկնարկած հանրային միջնորդագիրը, որով պահանջվում է արտաքսել ԱՄՆ դեսպանին, արդեն 248 հազար ստորագրություն է հավաքել։ Պատճառներից մեկն այն է, որ դեսպան Փիթ Հուկստրան արդարացնում էր Թրամփի հայտարարությունները։
Associated Press-ը ընդգծում է, որ Կանադայի հետ մաքսատուրքային պատերազմը ռիսկեր է պարունակում նաև ԱՄՆ-ի համար, քանի որ Նահանգներին է բաժին ընկնում Կանադայից արտահանման ավելի քան 70%-ը։ Կանադական ապրանքների մաքսատուրքերը կարող են բարձրացնել ինֆլյացիան ԱՄՆ-ում, ինչը ձեռնտու չէ Թրամփի վարչակազմին Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:...
Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 17 միլիոն դոլարը
Այս տարվա հունվար-հուլիսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 372.1 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Ինչպես հայտնում է Oxu...
ԱՄՆ-ն մտադիր է կրճատել ՄԱԿ-ի նկատմամբ պարտքը. Reuters
Վաշինգտոնը նախապատրաստվում է միավորված ազգերի կազմակերպության բյուջե փոխանցել 725 միլիոն դոլար, ինչը կկրճատի ԱՄՆ-ի ունեց...