Հասարակություն

Հայաստանում գազը չի թանկանա

Հայաստանում գազը չի թանկանա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը կմնա անփոփոխ՝ Ռուսաստանից պարբերաբար հնչող սպառնալիքներին զուգահեռ:


Ինչպես փոխանցում է «Ազատությունը», հանձնաժողովի կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում օգոստոսի 1-ից սակագնի տարբեր բաղադրիչներ կփոխվեն։ Օրինակ՝ «Գազպրոմ Արմենիան» կապույտ վառելիքի փոխադրման դիմաց ավելի քիչ գումար կստանա, իսկ ընկերության ղեկավարները չեն օգտվի աշխատակիցների հավելավճարային ֆոնդից։ Բացի այդ, ՋԷԿ-երի համար բնական գազը կէժանանա։ Փաստացիորեն, մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանի բնակիչների համար գազի սակագնի թանկացում չի լինի։


Նիստին ներկա գտնվող «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Աշոտ Հակոբյանը հրաժարվեց հարցազրույց տալ, սակայն վստահեցրեց, որ ընկերությունը չի պատրաստվում գազի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել հանձնաժողով։ Իր հերթին հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պարզաբանեց, որ նրանք հայտ կարող են ներկայացնել արդեն հաջորդ տարի։ Նշենք նաև, որ նախընտրական շրջանում՝ մայիսի վերջին, Ռուսաստանի էներգետիկայի նախարարը նամակ էր հղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250