Քաղաքականություն

ՍԴ-ում հայտարարեցին՝ Մալաթիա-Սեբաստիայի երկու ընտրատեղամասում ծրարները թափանցիկ են եղել

ՍԴ-ում հայտարարեցին՝ Մալաթիա-Սեբաստիայի երկու ընտրատեղամասում ծրարները թափանցիկ են եղել

ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով քննությանն արձանագրվել է Մալաթիա-Սեբաստիայի երկու ընտրատեղամասերում ծրարների թափանցիկության դեպք։


«Բարձր դատարան, մամուլում առկա տվյալներով նաև արձանագրվել է ծրարների թափանցիկության դեպք՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/44 և 7/40 ընտրատեղամասերում։ Ընդ որում, հարկ եմ համարում ընդգծել, որ յուրաքանչյուր հրապարակման կցված է լուսանկար, որտեղ հստակ երևում է թափանցիկությունը։ Այսինքն՝ մենք հիմք չենք ընդունել միայն ԶԼՄ-ների հրապարակումները, այլև այդ հրապարակումներին կցված, ըստ էության, ապացուցողական բնույթի լուսանկարները»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ասաց ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա ընդգծեց, որ ցերեկային որոշակի ուժեղության լույսի պայմաններում հնարավոր է ծրարների պարունակությունը հնարավոր է տեսնել։ 


«Առավոտյան ևս մեկ անգամ փորձել եմ նայել ձայնագրությունները՝ հասկանալու համար ընտրատեղամասերը ինչ աստիճանի լուսավորվածության են, որովհետև տեղեր կան, որ մութ են, տեղեր կան, որ լույս են։ Ընտրատեղամասերի մեծամասնությունը, քանի որ դպրոցներում են և այնպիսի վայրերում, որտեղ սանիտարական պայմանները ենթադրում են լույսի բավարար թափանցելիություն, բավարար լուսավոր են, և ընտրության ամբողջ այդ օրը ընտրության եղել է բավարար լուսավոր։ Եթե հնարավորություն ունենք որևէ այլ տեղ փորձառության, չեմ ասում՝ արևի դիմաց, արևի դիմաց շատ հստակ երևում է, ցերեկային լույսի դիմաց ուղղակի դիտարկել, կտեսնենք, որ նույնիսկ այս մուգ 2 տեսակի ծրարների մեջ սրանք երևում են»,- ասաց Օրբելյանն ու շարունակեց․ «Երբ անձը մոտենում է ծրարը ձեռքին, որպեսզի կպցնեն կտրոնը, բավարար լուսավորության դեպքում առնվազն կպցնող անձը տեսնում է այս թիվը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250