Սա մարդկանց հետևելու համար չէ. Գալյանը՝ IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին
Հունիսի 30-ին Սահմանադրական դատարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման նախագծին՝ հերքելով այն տեսակետները, թե սա քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձ է։
Սրբուհի Գալյանը ընդգծել է, որ այս նախաձեռնության իրական նպատակը ոչ թե մարդկանց հետևելն է, այլ ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով սարքերի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելը։
«Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պիտի նախատեսվի բոլոր նմանատիպ դեպքերի համար և հիմա մենք աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ և կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պիտի փարատվեն»,- ասել է Սրբուհի Գալյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...