Ռուսաստանը պատրաստվում է լայնածավալ հարձակման. Ուկրաինայի ԶՈՒ-ն բացահայտել է ուղղությունը
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է Բրյանսկի մարզի տարածքից հարձակողական գործողություններ սկսել Չեռնիգովի ուղղությամբ։
Ուկրաինական TSN-ին տված հարցազրույցում Սիրսկին նշել է, որ, իր խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Գլխավոր շտաբին մշակել տարբեր հարձակողական սցենարներ, այդ թվում՝ Բելառուսի տարածքից Կիևի և այլ շրջանների ուղղությամբ հնարավոր գործողությունների տարբերակներ։
Սիրսկու գնահատմամբ՝ ներկայումս առավել հավանական սցենարը հյուսիսային ուղղությամբ հնարավոր հարձակումն է Բրյանսկի մարզից։
«Սա իրատեսական տարբերակ է, և, բնականաբար, մենք պատրաստվում ենք դրան», - ասել է նա։
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի կարծիքով՝ նոր ակտիվ ռազմաճակատ բացելով՝ Ռուսաստանը կփորձի շեղել ուկրաինական ուժերը արևելյան և հարավային ուղղություններից, ինչպես նաև երկարացնել ճակատային գիծը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Չինաստանը օդ են բարձրացրել ռազմավարական ավիացիան․ ի՞նչ է սպասվում
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոս...
ՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ ուկրաինական կործանիչներ են ոչնչացվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Նիկոլաևի մարզի «Վոզնեսենսկ» օդանավակայանում ուկրաինական երկու ՄիԳ-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային գրոհ Վորոնեժի վրա․ Ուկրաինայի ԶՈՒ-ն հուժկու հարվածներ է հասցնում
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում արձանագրված են Վորոնեժի կիսահաղորդիչների արտադրության գործարանին հասցված հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ների՝ սաստկացող հարվածներ՝ Ռուսաստանի ուղղությամբ․ ինչ է պահանջում Մոսկվան
ԱԹՍ-ների՝ սաստկացող հարվածներ՝ Ռուսաստանի ուղղությամբ, լռության կոչ՝ սոցցանցերում։ Ուկրաինան ակտիվորեն հարվածում է Մոսկվ...