ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ների՝ սաստկացող հարվածներ՝ Ռուսաստանի ուղղությամբ․ ինչ է պահանջում Մոսկվան
ԱԹՍ-ների՝ սաստկացող հարվածներ՝ Ռուսաստանի ուղղությամբ, լռության կոչ՝ սոցցանցերում։ Ուկրաինան ակտիվորեն հարվածում է Մոսկվայի նավթավերամշակման գործարանների վրա, Կրեմլին աջակցող լրատվամիջոցները հորդորում՝ վիդեո ու ֆոտո չանել, սոցցանցերում չտարածել:
Ռուսաստանի մայրաքաղաքային տարածաշրջանի վառելիքի խոշորագույն մատակարար հանդիսացող Մոսկվայի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ) ստացած լուրջ վնասվածքների պատճառով առնվազն վեց ամիս դուրս է մնացել շահագործումից։ Ըստ միջազգային լրատվամիջոցների հաղորդած տվյալների՝ ձեռնարկությունը չի կարողանա վերսկսել արտադրական բնականոն գործընթացը մինչև ընթացիկ տարվա վերջ:
Արտադրական հզորությունների պարապուրդի պատճառը ընթացիկ ամսվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացված երկու հաջորդական հարձակումներն են։ Դրանց հետևանքով կառույցի տեխնիկական հանգույցներն ու ենթակառուցվածքները զգալիորեն վնասվել են, ինչն էլ անհնարին է դարձրել նավթամթերքի հետագա ստացումն ու բաշխումը։
Նշենք, որ այս ձեռնարկությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Մոսկվայի և հարակից շրջանների էներգետիկ ապահովման հարցում։ Նախորդ տարվա ամփոփիչ տվյալներով՝ գործարանում վերամշակվել է 11,6 միլիոն տոննա հում նավթ, որից ստացված բենզինն ու դիզելային վառելիքը ձևավորում են տեղական շուկայի առաջարկի զգալի մասը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային գրոհ Վորոնեժի վրա․ Ուկրաինայի ԶՈՒ-ն հուժկու հարվածներ է հասցնում
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում արձանագրված են Վորոնեժի կիսահաղորդիչների արտադրության գործարանին հասցված հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր հնարավորություն՝ զինծառայողների համար․ Սուրեն Պապիկյանը հայտարարություն է արել
Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցնում Վորոնեժին
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Վորոնեժին։ Քաղաքի վրա, ենթադրաբար, արձակվել են Storm Shadow հր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել․ խոշոր օբյեկտ է ոչնչացվել
Խարկովի մարզի Զոլոչև բնակավայրի շրջանում ոչնչացվել է էներգետիկ խոշոր օբյեկտ, որն, ըստ ռուսական կողմի պնդման, ծառայում էր...