Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Ավանեսյան
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ պոլիկլինիկաներում կան մասնագետներ, ովքեր ստանում են 1 միլիոն դրամը գերազանցող աշխատավարձ։
Գերատեսչության ղեկավարի պարզաբանմամբ՝ բուժաշխատողների վարձատրության չափն ուղղակիորեն կապված է նրանց ծանրաբեռնվածության հետ։ Միայն ապահովագրության ներդրման շնորհիվ առաջնային օղակում արձանագրվել է աշխատավարձերի միջինում 30-40% աճ։
«Բժիշկը, նեղ մասնագետը, եթե որևէ պացիենտ օրվա ընթացքում չի ունենում և չի սպասարկում, կամ էլ աշխատում է օրը 3 ժամ, ապա նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ, իսկ բոլոր այն նեղ մասնագետները, ովքեր ծանրաբեռնվածություն ունեն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է: Այս պահին մենք աշխատավարձերի մասով բավարար ավելացումներ ունենք, քանի-որ միայն ապահովագրության ներդրման արդյունքում, առաջնային օղակում, միջինում 30-40%-ի աշխատավարձի աճ ունենք։ Առաջին երկու ամիսներին աշխատելաոճի այս նոր համակարգը անսովոր էր բուժաշխատողների համար, և ժամանակ պահանջվեց, որպեսզի նրանք փաստացի մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների ծառայությունները: Սա նշանակում է, որ բոլոր բժիշկների աշխատավարձն է բարձրացել, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերից»,- նշել է Ավանեսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...