ՏԵՍԱՆՅՈՒԹ.Իշխանափոխության ժամկետները գիտեմ, բայց չեմ ասի. Սամվել Կարապետյանի նոր հայտարարությունը
Լրագրողների հետ զրույցում Սամվել Կարապետյանը, անդրադառնալով ՀԵՑ-ի պետականացման հնարավոր գործընթացների և փոխհատուցման հարցերի վերաբերյալ հնչեցված հայտարարություններին, կոչ է արել դրանք լուրջ չընդունել։
Նրա գնահատմամբ՝ բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են։ Իշխանափոխության հստակ ժամկետների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Կարապետյանը նշել է, որ ինքն ունի իր ժամկետները, սակայն դրանք չի հանրայնացնի, և բոլորը հերթով կտեսնեն զարգացումները։
Խոսելով այլ երկրների քաղաքացիություններից հրաժարվելու և միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու գործընթացի մասին՝ նա հայտնել է, որ այն գտնվում է գործնական փուլում։ Կարապետյանը նաև հավելել է, որ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Շվեդիայում (Ստոկհոլմ) և Հայաստանում առկա դատական հայցերն ու քրեական գործերը, ինչպես նաև տարբեր քաղաքացիություններով ներկայանալը չեն կարող խանգարող հանգամանք հանդիսանալ Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիություններից հրաժարվելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...