Գեղաշենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց՝ ավազի հանքի վերաբացման դեմ
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով չվերաբացել իրենց հարակից գյուղին հարակից ավազի հանքը, որը, ըստ նրանց, փակվել էր դեռ 1993 թվականին։
Բնակիչների խոսքով՝ հանքի վերագործարկումը կարող է լուրջ բնապահպանական խնդիրներ առաջացնել՝ ներառյալ փոշու աղտոտում և ենթադրյալ վտանգավոր ազդեցություններ շրջակա միջավայրի վրա։ Նրանք նաև պնդում են, որ հանքը բնակելի տներից գտնվում է մոտ 50 մետր հեռավորության վրա, մինչդեռ փաստաթղթերում նշված է շուրջ 600 մետր։
Բողոքող գյուղացիները մտահոգություն են հայտնում նաև տնտեսական հետևանքների վերաբերյալ՝ նշելով, որ հանքի շահագործումը կարող է վնասել արոտավայրերին, անասնապահությանը և մեղվաբուծությանը։
Նրանց խոսքով ՝ թույլտվությունների գործընթացում առկա են խախտումներ, այդ թվում՝ հանրային լսումների ոչ պատշաճ կազմակերպում և հնարավոր կեղծված փաստաթղթեր։
Բնակիչների պնդմամբ՝ ավազի հանքը ցանկանում է շահագործել Անտրացիտ ՍՊԸ-ը, որի հիմնադիրը Դավիթ Սամվելյանն է։ Նրանք նաև նշում են, որ 2021ն թվականից անցկացված հանրային լսումերի մասին համայնքի մեծ մասը չի տեղեկացվել և պահանջում են նոր լսումների ու լրացուցիչ բնապահպանական ուսումնասիրությունների անցկացում։
Ակցիայի մասնակիցները նաև պնդումներ են հնչեցրել, թե գործընթացում ներգրավված է եղել Ռոմանոս Պետրոսյանի հետ կապվող քաղաքական պատասխանատվություն ունեցող շրջանակ, սակայն այս պնդուները պաշտոնապես չեն հաստատել։
Կառավարության աշխատակազմը ընդունել է բնակիչներին՝ նրանց դիմում-բողոքները քննարկելու նպատակով։