Էրդողանի արձագանքը՝ Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը. մեր պատմությունը չի պարունակում կոտորածներ
Մենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը այն հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73 000 անմեղ մարդկանց արյունով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ և գաղութատիրություն: Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը: Գազայում իրենց վայրագությունները թաքցնելու նպատակով Թուրքիային զրպարտողները դա ամենից լավ գիտեն»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց ԱԳ նախարար Գիդեոն Սաարի առաջարկած նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին հավանություն տալու մասին, որում ասվում էր. «Այս չարամիտ նախաձեռնությունը, որը անտեսում է իրավական և պատմական փաստերը, բացահայտում է այն դժվարին իրավիճակը, որում հայտնվել են Նեթանյահուն և նրա հանցակիցները, քանի որ նրանց նկատմամբ ձերբակալման օրդերներ են տրվել Միջազգային քրեական դատարանի կողմից պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների կապակցությամբ անցկացվող հետաքննության շրջանակներում»:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...