Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է․
«Երբեք ուշ չէ ճիշտ գործել։ «Քիչ առաջ Իսրայելի կառավարությունը հաստատեց իմ ներկայացրած որոշումը՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։Ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած այս սարսափելի ցեղասպանությունը, որի պատմական փաստերն այլևս լուրջ կասկածի տակ չեն դրվում, խլել է 1,5 միլիոն մարդու կյանք և ոչնչացրել հնագույն մշակութային ու պատմական ժառանգություն։ Որպես հրեաներ, և հատկապես որպես հրեա ժողովրդի ազգային պետություն, կարծում եմ՝ այս որոշումը կայացնելը մեր բարոյական պարտականությունն է։ Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ աջակցության համար, ինչպես նաև կառավարության իմ գործընկերներին՝ այս պատմական քայլին աջակցելու համար»,- ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...