Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2026 թվականի հուլիսի 1-2-ը կգործուղվի Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)։
Գործուղման նպատակն է մասնակցությունը «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին։ Որոշումը կայացվել է համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի։
Նախարարի օրապահիկի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Միևնույն ժամանակ ի գիտություն է ընդունվել, որ Անահիտ Ավանեսյանի ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը հոգալու է հրավիրող կողմը՝ իր միջոցների հաշվին:
Ըստ հրամանագրի՝ ՀՀ առողջապահության նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի ուղևորության արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...