173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը Յակուտիայում դուրս է եկել թռիչքուղու
«Սիբիր» ավիաընկերության Boeing 737-800 օդանավը Միռնի քաղաքի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից:
Յակուտիայի Միռնի քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս թռիչքուղուց դուրս է եկել «Սիբիր» ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը, ինչի մասին տեղեկացնում է Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը։ Օդանավը չվերթն իրականացնում էր Նովոսիբիրսկից դեպի Միռնի։ Ինքնաթիռում գտնվող 173 ուղևորներից և անձնակազմի վեց անդամներից որևէ մեկը չի տուժել, բոլորը տարհանվել են։ Ըստ Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազության հաղորդման՝ օդանավը վնասվել է։ Այս պահին օդանավակայանը դադարեցրել է ինքնաթիռների թռիչքների ու վայրէջքների ընդունումը։
«Նովոսիբիրսկի տրանսպորտային դատախազությունը սկսել է վերահսկողության միջոցառումներ՝ ապահովելու համար, որ ավիաընկերությունը պահպանի թռիչքների անվտանգության օրենքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն` Սուրենավանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին
Սուրենավան բնակավայրի մոտակայքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի այրման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական...
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վ...
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայր...
Փաշինյանը խոսել է գետն ընկած քույրերի մասին
Լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձ է կատարվել Փամբակում քույրերի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքին և վտանգավոր տարածք...