Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կաշխատեմ այնքան, որքան կուզենան․ Թորոսյանը՝ իր ապագայի մասին

Արսեն Թորոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի թեկնածուին փոխելու վերաբերյալ վարչության որոշմանը։


Այն հարցին, թե ինչու որոշվեց այս անգամ փոխել ԱԺ նախագահի թեկնածուին, նա արձագանքել է․ 


«Վստահ եմ, դուք գիտեք այդ հարցի պատասխանը, բայց հիմա պրովոկացիոն հարցեր եք տալիս: Դուք գիտեք, որ տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկություն: Ինչպես շատ դեպքերում մենք մեր բոլոր գործընկերներին, երբ որ անձեր ենք ընտրում, փակ գաղտնի ենք անում, լինում է քննարկում: Քննարկման վերջում վարչության անդամները այս կարծիքն են արտահայտում: Նույն կերպ մենք ընտրել ենք վարչություն, ես վարչության անդամ եմ էլի այդ նույն քվեարկությամբ, վարչության նախագահը ընտրվել է նույն մեխանիզմով և ձեր հարցերը պարզապես տեղին չեն, հարգելի գործընկերներ»։


 Թորոսյանը նաև հավելել է․ «Ես Ալեն Սիմոնյանի աշխատանքը շատ բարձր եմ գնահատել և գնահատում նա մեր պատմության լավագույն ազգային ժողովի նախագահն է»։


Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ վարչապետի խոսքով՝ կաբինետում նախարարների ու փոխվարչապետերի մասով էական փոփոխություններ կարծես թե չեն լինի, և հարցին, թե արդյոք հստակ է իր շարունակելը գործադիրում, Թորոսյանը նշել է, որ վարչապետը կորոշի, քանի որ ինքն է ներկայացնում նշանակման կամ ազատման, և օրը կգա՝ կտեսնենք։


Հարցին, թե ունի՞ ցանկություն շարունակելու գործադիրում, նա պատասխանել է․ «Ես հիմա աշխատում եմ կաշխատեմ այնքան ինչքան որ կուզենան որ մեր գործընկերները աշխատելու ընդհանրապես կառավարություն»։ Նա նաև հավելել է, որ վստահ չէ և նման հարց կարծես թե չի քննարկել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250