Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Արմեն Մուրադյանը։
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի հունիսի 26-ի նիստում անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքում Մուրադյանի թեկնածությունը ստացել է 19 կողմ ձայն, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Նիստը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը, որին մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները։
Արմեն Մուրադյանը դարձել է ԵՊԲՀ 22-րդ ռեկտորը։
Հիշեցնենք, որ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ էր հայտարարել մայիսի 27-ին՝ սահմանված ընթացակարգի համաձայն։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Երևանում բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երկու անդամներ՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժաման...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...